| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք  ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, hamaynqtegh@gmail.com | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  20  մայիսի  2025 թվականի N 32-Ա | 
  ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԴՐԱՆՔ ՕՏԱՐԵԼՈՒ  ԵՎ /ԿԱՄ/ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդված 18-րդ կետով և 18-րդ հոդվածի 21-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» օրենքի 72-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն և «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշումներով, Տեղ համայնքի ավագանին որոշում է․ 1.Թույլատրել Տեղ համայնքիղեկավարինհամայնք վարչականսահմաններում պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո ինքնակամկառույցը և առանձնացված հողամասը սահմանված կարգով և գներով օտարել ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով և /կամ/ տրամադրել օգտագործման վարձակալության իրավունքով: 
 2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:  | 
 Կողմ -9  ՂՈՒԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱԶԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐԱԳԱԾ ՍԻՄՈՆՅԱՆ ԼՈՐԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐՄԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՇԵԳՈՒՆՑ ՌՈՄԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ ԼԱՐԻՍԱ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |