Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրում 2025 թվականի մայիսի 28-ին անցկացնել բռնցքամարտի մարզային առաջնություն՝ վեց տարիքային խմբերով:
2. Համայնքի ղեկավարի առաջին տեղակալին՝ կազմել ծախսերի նախահաշիվ և ներկայացնել հաստատման:
3․ Աշխատակազմի գլխավոր մասնագետ-հաշվապահին՝ ապահովել առաջնության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորումը:
4․ Առաջնության մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին պարգևատրել պատվոգրերով և մեդալներով։