Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 7-րդ կետով, 47-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզի Տեղի «Ա.Սարգսյանի անվան Տեղի N 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Դ.Շեգունցի գրությունը, հիմք ընդունելով Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 18-Ն որոշումը, որոշում եմ.
1. Երևանի պետական համալսարանի կողմից կազմակերպվող օլիմպիադայի առաջին փուլը հաղթահարած Սյունիքի մարզի Ա.Սարգսյանի անվան Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհիներ Լիլյա Ներկրարանցի և Անգելինա Ղուկասյանի նույն օլիմպիադայի ս/թ-ի ապրիլի 20-ին ք. Երևանում կայանալիք 2-րդ փուլին մասնակցությունը ապահովելու և տեղափոխությունը կազմակերպելու նպատակով համայնքի բյուջեի սոցիալապես անապահով անձանց աջակցություն բաժնի 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից հատկացնել 20,0 հազ. ՀՀ դրամ :
2. Գումարը փոխանցել պատասխանատու ուսուցչուհի Փառանձեմ Հայրապետյանին:
3. Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մանագետ-հաշվապահին` կատարել համապատասխան ֆինանսավորում: