Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



13 մարտի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 61-րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետով, 63-րդ հոդվածի 3–րդ կետով և 70րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286  որոշման դրույթով, հիմք ընդունելով Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 8-ի N 12-Ն որոշումը և 2024 թվականի մարտի 13-ին Տեղի համայնքապետարանում կայացած աճուրդ-վաճառքի N 11   և մրցույթի արդյունքների ամփոփման մասին N 12 արձանագրությունները, որոշում եմ.

1Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,02 հա  <<Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական >> նպատակային նշանակության, «Գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային  ծածկագիր՝ 09-101-0058-0022, վկայական N11082016-09-0022) չորանոց կառուցելու նպատակով՝ 33154,412(երեսուներեք հազար մեկ հարյուր հիսունչորս ամբողջ չորս հարյուր տասներկու հազարերորդական) ՀՀ դրամով օտարել՝ Վարդան Սուրենի Իսախանյանին (անձ. AT0681548, տրվ. 25.02.2021թ., 032-ի կողմից), այսուհետ գնորդ:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գումարը գնորդի կողմից
  համայնքի բյուջեի 900285121110 գանձապետական հաշվին մուծելուց հետո նրա հետ կնքել հողամասի առքուվաճառքի պայմանագիր:
 
3. Պարտավորեցնել
 գնորդին սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ Տեղ համայնքի բյուջեից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով Տեղ համայնքի 900285121134 գանձապետական հաշվին վճարել 105000(մեկ հարյուր հինգ հազար) ՀՀ դրամ:

4. Լիազորել Տեղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Լիանա Մանուչարյանին՝ գնորդի կողմից հողամասի
  գինը վճարելուց հետո 2-օրյա ժամկետում Տեղ համայնքի անունից գնորդի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:

5. Նախազգուշացնել գնորդին, որ հողամասի օտարման պայմանագիրը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները 30-օրյա ժամկետում պետական գրանցման:

6. Սույն որոշումը
  ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner