Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 26-ի նիստի հետևյալ օրակարգը. 
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքի հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին: 
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքի հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին: 
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 28-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: 
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ hամայնքի սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդով օտարելու մասին: 
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ hամայնքում գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին:  |