Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 16
 
Համար 16Ամսաթիվ 09/10/2023 10:00
Վարող ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցությանը մասնակցեցին Տեղի համայնքապետարանի աշխատակիցները, որի ընթացքում համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը ամփոփեց նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ընդգծելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցնեին  համայնքում հյուրընկալելու արդյունքում՝ ծանրաբեռնված աշխատանքային շաբաթվա բոլոր ձեռքբերումներն ու թերացումները, որոնք պետք է շտկվեն ընթացիք շաբաթում։ 

Պարոն Ղուլունցը համայնքի սեփական եկամուտները ավելացնելու ուղղությամբ աշխատակազմի ֆինանսական բաժնին կարգադրեց իրականացնել լայնածավալ և նպատակաուղղված գործողություններ, որոնք կմեծացնեն համայնքին համահարթեցման սկզբունքով տրվող ամենամյա դոտացիայի չափը։ Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և համապատասխան աշխատակիցներին հրահանգվեց ամենապատասխանատու կերպով պատրաստվել՝ հոկտեմբերի 13-ին նշանակված համայնքի ավագանու հերթական նիստին։ Համայնքապետարանի շրջակա տարացքի բարեկարգման համար տնտեսական բաժնի աշխատակիցներին հանձնարարվեց իրականացնել տարածքների բարեկարգման և հարդարման աշխատանքներ։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner