Ղեկավարվելով "Տեղական ինքնակառավարման մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով, "Իրավական ակտերի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, ,,Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ կետով, որոշման նախագծի կողմ- , դեմ- , ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի հաղորդումը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի բյուջեի 2017 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքի մասին՝ համաձայն բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության 1-6 հատվածների: |