Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 08-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՇԱԼՈՒՅՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 25-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի  մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով  և 34-րդ հոդվածովհաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի (այսուհետ՝ Համայնք) ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝  կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Համայնքի ավագանին  որոշում է.

1.Համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի 12-րդ փողոցի թիվ 25/1 հասցեում գտնվողհամայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին» N25-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետում «635469.12  (վեց հարյուր երեսունհինգ հազար չորս հարյուր վաթսունինը ամբողջ տասներկու հարյուրերորդական) ՀՀ դրամ» թիվը և բառերը փոխարինել «317734.56 (երեք հարյուր տասնյոթ հազար յոթ հարյուր երեսունչորս ամբողջ հիսունվեց հարյուրերորդական) ՀՀ դրամ» թվով և բառերով:

2. Որոշման 1-ին կետից հետո Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով

«11․ սահմանել, որ աճուրդով օտարվող գույքի նոտարական վավերացման և պետական գրանցման համար նախատեսված պարտադիր վճարները պետք է կատարվեն գնորդի կողմից»։

3.Առաջարկել Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթներ։
4
.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner