Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի չորրորդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 28-ի նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին (զեկուցող՝ Համայնքի ղեկավար՝ Ներսես Շադունց):
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ hամայնքում հանրային բաց լսումների կամ քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին (զեկուցող՝ Համայնքի ղեկավար՝ Ներսես Շադունց):
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ hամայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին(զեկուցող՝ Համայնքի ղեկավար՝ Ներսես Շադունց):
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ hամայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակի, անվանումների ու ձևավորման կարգը հաստատելու մասին (զեկուցող՝ Համայնքի ղեկավար՝ Ներսես Շադունց):
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ներկայացուցիչների թեկնածությունները ներկայացնելու և համաձայնեցնելու կարգը հաստատելու մասին(զեկուցող՝ Համայնքի ղեկավար՝ Ներսես Շադունց):
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ներկայացուցիչների նստավայրերը որոշելու մասին(զեկուցող՝ Համայնքի ղեկավար՝ Ներսես Շադունց):
7. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական» հիմնարկ հիմնադրելու, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական» հիմնարկի կանոնադրությունը հաստատելու, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Արավուսի գյուղապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կոռնիձորի գյուղապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վաղատուրի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկների և Խնածախի, Խոզնավարի, Տեղի, Քարաշենի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ/գյուղապետարան/ հիմնարկների գործունեությունը դադարեցնելու մասին (զեկուցող՝ Համայնքի ղեկավար՝ Ներսես Շադունց): |