Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ- , դեմ- , ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 23-ի նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2016 թ. դեկտեմբերի 21-ի թիվ 28-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: |