Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 18-ի նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
2. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում ներդրումային ծրագրեր ներկայացնելու նպատակով նախաձեռնող խմբի կազմը հաստատելու մասին
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովներում ընդգրկվող համայնքի ավագանու անդամների քանակական և անհատական կազմերը հաստատելու մասին |