Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2021 թվականի բյուջեով նախատես¬ված վարչական մասի պահուստային ֆոնդից կատարել հատկացումներ.
1. Կառավարման մարմնի պահպանում ծրագրի 4111 (աշխատողների աշխատավարձեր) հոդվածով 6000,0 հազ. դրամ,
2. «Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին 4511 հոդվածով տրամադրել սուբսիդիա՝ 2027,609 հազ. դրամ, որից՝
1) 724,729 հազ. դրամ՝ աղբահանություն բաժնին,
2) 361,822 հազ. դրամ՝ շրջակա միջավայրի պաշտպանություն բաժնին,
3) 941,058 հազ. դրամ՝ ճանապարհային տրանսպորտ բաժնին,
Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |