Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 29-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ

ՆԱԽԱԳԻԾ
Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՐԱՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ <<ՔԱՐԱՇԵՆԻ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ>> ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՆԵՐԴՐՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 90-րդ հոդվածներով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 28-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ- , դեմ- , ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն գյուղում իրականացվող <<Քարաշենի դպրոցի վերակառուցում>> ծրագրի շրջանակներում համաներդրումը ապահովելու նպատակով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2017 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 1.432.547 (մեկ միլիոն չորս հարյուր երեսուն երկու հազար հինգ հարյուր քառասունյոթ) ՀՀ դրամ:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Նախագիծ կազմող ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner