Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 10-Ա
 

Զեկ. ԼԻԱՆԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 29-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ  հոդվածներով    և հաշվի առնելով Տեղ համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- , դեմ- , ձեռնպահ-, ավագանին որոշում է.

 

1Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի Արցախի խճուղի թիվ 12/5  հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.02 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «Հասարակական  կառուցապատման հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0060-0023) հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին ավագանու  2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 29-Ա  որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝  այն շարադրելով նոր խմբագրությամբ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂ ԳՅՈՒՂԻ ԱՐՑԱԽԻ  ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 12/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության  <<Հողային օրենսգրքի>>   63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի,  67-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին<< Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի դրույթներով, և հաշվի առնելով Տեղ համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- , դեմ- , ձեռնպահ-,  ավագանին  որոշում է.

1. Տալ հավանություն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի Արցախի խճուղի թիվ 12/5  հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.02 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «Հասարակական  կառուցապատման հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0060-0023) հողամասը աճուրդային կարգով օտարել` դեղատուն  կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով  51480( հիսունմեկ հազար չորս հարյուր ութսուն) ՀՀ դրամ։ 
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված գործառույթների իրականացումը:
3 Սույն որոշման հիմքով՝
ա)առաջարկել համայնքի ղեկավարին՝ անվավեր ճանաչել Տեղ համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 29-Ա որոշումը։
բ) սահմանել, որ աճուրդով օտարվող գույքի նոտարական վավերացման և   պետական գրանցման համար նախատեսված պարտադիր վճարները պետք է կատարվեն գնորդի կողմից։
4 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից։ >>

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ
Կից փաստաթղթեր՝
(13.29 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner