Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ և 65-րդ հոդվածներով համայնքի ավագանին որոշում է․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 13-ի 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի ընթացքի մասին:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 23-ի N57-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: |