|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 փետրվարի 2021 թվականի N 4-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29 թիվ 1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի 22 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 2-10 դրական եզրակացությունը՝ որոշման նախագծի կողմ-6, դեմ-1, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը։
2. ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |
Կողմ -6 ԴԱՆԻԵԼՅԱՆ ՍԵՎԱԴԱ ԼԱԼԱՅԱՆ ԱՐԳԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՄԵՍՏ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՍԻՍ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՓԱՐՍՅԱՆ ՍԵՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|