|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 ապրիլի 2018 թվականի N 11-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N1918-Ն որոշման և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 4-ի N 67 եզրակացության, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով` կողմ-7, դեմ-0, ձեռնպահ-0, համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Վաղատուր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում, պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության 0,03 հա (1.X=4386585.68, Y=8616259.22, 2.X=4386600.67, Y=8616258.53, 3.X=4386602.32, Y=8616278.47, 4.X=4386587.32, Y=8616279.15). (կադաստրային ծածկագիր 09-090-0106-0001-ից) ոչ անտառածածկ տարածք փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` <<կապի օբյեկտների հողեր>> գործառնական նշանակության՝ բջջային կապի կայանի շինարարության համար:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|
Կողմ -7 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՍԵՎԱԴԱ ԼԱԼԱՅԱՆ ԱՐԳԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՄԵՍՏ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՍԻՍ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՓԱՐՍՅԱՆ ՍԵՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(597.25 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|