|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հոկտեմբերի 2018 թվականի N 26-Ա |
ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ կետերով, 48-րդ հոդվածով, համաձայն Տեղ համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 28-ի N 4-Ն որոշմամբ հաստատված կարգի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.
- 2018թվականի սեպտեմբերի 9-ին Տեղ համայնքի Խնածախ գյուղում բռնկված հրդեհի հետևանքով գյուղի բնակիչներ Վարդան Հրանտի Բաղդասարյանին, Գարուն Վաղարշակի Մուսայելյանին, Անդրանիկ Լազրի Առաքելյանին և Սեդա Գաբրիելի Մուսայելյանին համայնքի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից տրամադրել ֆինանսական օգնություն՝ յուրաքանչյուրին 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ այրված բնակելի տները վերականգնելու նպատակով:
- 2018թվականի օգոստոսի 28-ին Տեղ համայնքի Տեղ գյուղում սուր թունավորման հետևանքով գյուղի բնակիչներ Արման Յուրիկի Դալլաքյանին, Արշավիր Արշակի Փարսյանին և Սենիկ Խորենի Աղաջանյանին, հիմք ընդունելով բժշկական հաստատությունների կողմից տրված բժշկական եզրակացությունները (էպիկրիզները) և բուժման շարունակականության անհրաժեշտությունը՝ համայնքի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից տրամադրել ֆինանսական օգնություն յուրաքանչյուրին 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
Կողմ -8 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ ՍԻԼՎԱ ԼԱԼԱՅԱՆ ԱՐԳԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՄԵՍՏ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՍԻՍ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՓԱՐՍՅԱՆ ՍԵՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|