Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով և 66-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, նկատի ունենալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող`
1) 0.007744հա(գյուղ Տեղ, Կեղվերի ձոր թաղամաս, թիվ 1, կադաստրային ծածկագիր 09-101-0116-0032),
2) 0.004623 հա (գյուղ Տեղ, Ճախկարի փոս թաղամաս, թիվ 2, կադաստրային ծածկագիր 09-101-0114-0022),
3) 0.004624 հա (գյուղ Տեղ, Կարմիր հող թաղամաս, թիվ 2, կադաստրային ծածկագիր 09-101-0104-0278),
4) 0.010608 հա (գյուղ Տեղ, Կարմիր հող թաղամաս, թիվ 3, կադաստրային ծածկագիր 09-101-0104-0280),
5) 0.007743 հա (գյուղ Տեղ, Կարմիր հող թաղամաս, թիվ 4, կադաստրային ծածկագիր 09-101-0104-0276),
6) 0.004624 հա (գյուղ Տեղ, Կարմիր հող թաղամաս, թիվ 5, կադաստրային ծածկագիր 09-101-0104-0279),
7) 0.004624 հա (գյուղ Տեղ, Կարմիր հող թաղամաս, թիվ 6, կադաստրային ծածկագիր 09-101-0104-0277)
հողամասերը ուղղակի վաճառքի ձևով 1քմ 514,8 ՀՀ դրամ շուկայական մոտարկված կադաստրային արժեքով օտարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` օդային գծերի հենարանների տեղադրման համար.
2. Համայնքի ղեկավարին` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասերի առուվաճառքի պայմանագիր: