Այսօր: Չորեքշաբթի, 21 Օգոստոսի 2019թ.
Պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 290
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.12.19 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
Հարգելի այցելու     Ողջունում եմ Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք այցելելու համար:     Վստահ եմ, որ համացանցը հնարավորություն կտա ծանոթանալու  համայնքապետարանի աշխատակազմում տեղի ունեցող նորություններին, իրականացվող ծրագրերին, համայնքապետարանի կառուցվածքին, ընթացիկ գործունեությանը, համայնքի զարգացման ծրագրերին, մատուցվող ծառայություններին, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներին:     Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքներում ներառելու նպատակով:  ... Մանրամասն
20.08.19 ՓՈԽՎՈՒՄ Է ՎԱՂԱՏՈՒՐԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՀԻ ՏԱՆԻՔԸ

Տեղ համայնքի Վաղատուր գյուղում շարունակվում է մի շարք աշխատանքների իրականացումը: Հերթական նախաձեռնության արդյունքում փոխվում է գյուղի հանդիսությունների սրահի տանիքը: Բարեկարգված սրահն այսուհետ կունենա ամբողջությամբ փոխված տանիք: 391 բնակիչ ունեցող գյուղը միշտ ուրախության ու տխրության պահին համախմբվում է: Փոքրիկ բնակավայրին այսուհետ բազմաթիվ առիթներ միասին նշելու հնարավորույթուն է ընձեռնում Տեղի համայնքպետարանը՝ սեփական միջոցներով:

18.08.19 ՍՄԱՐԹ ԱՅԳԻ՝ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Սա Տեղ համայնքի Վաղատուր բնակավայրն է: Այն գտնվում է Վաղատուր գետի հովտում և աչքի է ընկնում իր հրաշագեղ բնությամբ, ջրի առատությամբ, հանքային ջրի առկայությամբ: Այստեղ ամեն ինչ ներդաշնակ է, որն էլ նոր գաղափարի հիմքն է հանդիսացել: Տեղի համայնքապետարանի և համայնքի երիտասարդական խմբերի նախաձեռնությամբ այստեղ սմարթ այգի կկառուցվի, որին իրենց ներդրումը կբերեն բոլորը՝ համայնքապետարանը, երիտասարդներն ու ներդրողները:

15.08.19 ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀՐԱՇԱԼԻ ՕՐ ԱՆՑԿԱՑՐԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
 
Տեղ համայնքից 53 երեխա ծնողների ուղեկցությամբ մեկնեցին մայրաքաղաք: Նախաձեռնությունը համայնքապետարանի սոցիալական աշխատող Անժելա Տեր-Գրիգորյանինն էր, որը իրականություն դարձավ ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի հովանավորչությամբ: Երեխաների համար հաճելի ժամանց կազմակերպվեց, նրանք այցելեցին տեսարժան վայրեր, հանդիպեցին հասակակիցների հետ: Գյուղական համայնքներում բնակվող երեխաների համար Աննա Հակոբյանի և Տեղի համայնքապետարանի կողմից կազմակերպված այցը ծնողների կողմից արժանացավ շնորհակալանքի:
14.08.19 ՀԵՐԹԸ ԽՆԱԾԱԽԻՆՆ Է.....
Տեղ համայնքի բոլոր բնակավայրերում շարունակական բնույթ է կրում բարեկարգման աշխատանքներ իրականացնելը: Այս անգամ մաքրման, ճանապարհների փոսալցման և հարթեցման աշխատանքներ կատարվեցին Խնածախ բնակավայրում: Թե միջհամայնքային և թե գյուղամիջյան ճանապարհները մշտապես Տեղի համայնքապետարանի վերահսկողության տակ են և պարբերաբար իրականացվող տարաբնույթ գործողությունները դրա վառ ապացույցն են:
12.08.19 ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԳՅՈՒՂԵՐԻՑ....
«Հայրենիքը սկսվում է գյուղերից» նախաձեռնության շրջանակներում գորիսեցի երեխաներն այցելեցին Տեղ համայնքի Տեղ բնակավայր, ծանոթացան գյուղի հինավուրց ու հրաշալի արժեքներին: Այցը նպատակ ուներ նրանց և մատաղ սերնդի ներկայացուցիչներին ծանոթացնել Սյունիքի գյուղերի բնությանը, պատմությանը, կենցաղին, տեղական սովորություններին, հետաքրքիր պատմություններին: Նախաձեռնությունը ֆրանս-հայկական կազմակերպության «Թթենի» մանկական կենտրոնինն էր, որը հիմնադրվել է 2000թ.-ին: Հիմնադրման օրից առ այսօր «Թթենի»-ն տարածաշրջանում կրթական, մշակութային գործունեություն է ծավալում: Անցած տարվանից, «ԱՍՖԱՐ» կազմակերպության հետ համագործակցությամբ, Թթենին այժմ էլ ստանձնել է «Հայրենիքը ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2

0284-96-2-20

tegh.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner