Այսօր: Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.11.25 Ի գիտություն Տեղ համայնքի ավագանու անդամների, համայնքի բնակիչների
2025 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը՝ 11:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայանալու է Տեղ համայնքի ավագանու հերթական նիստը:Օրակարգում.1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 28-ի N 8-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին․2․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Տեղի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին․3․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին.4․«Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ... Մանրամասն
16.11.25 ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ ՀԱՅԿԱԿԱՆ XV ՊԱՐԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ
🏆 Lidian's dance պարի խումբն առաջին հորիզոնականում է։
🥇 2025 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում կայացած Հայկական XV պարային օլիմպիադայում Ոճավորված ժողովրդական պարեր «Մենապար» խմբում Մարիամ Շեգունցը զբաղեցրեց առաջին հորիզոնականը։
🥇 Ոճավորված ժողովրդական պարեր «Խառը ֆորմեյշն» խմբում երկու պարային համարներով գրավեցին պատվավոր առաջին հորիզոնականը։
✨️ Շնորհավորում ենք մեր սաներին` մաղթելով նորանոր բարձունքներ։
15.11.25 ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒՄ
2023 թվականի ապրիլի 11-ին Տեղ գյուղի սահմանագոտում կյանքը Հայրենիքին նվիրած Մկրտիչ Հարությունյանն այսօր կդառնար 36 տարեկան։
Ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 15-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում։
2016 թվականին Մկրտիչ Հարությունյանը մասնակցել է քառօրյա պատերազմին,
առաջին օրվանից ակտիվորեն մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին։
2023 թվականի փետրվարին Մկրտիչը նշանակվել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասի սպայական գումարտակի հրամանատար՝ պաշտոնը զբաղեցնելով մինչև կյանքի վերջ։
Մայոր Մկրտիչ Հարությունյանը քաջի մահով ընկել է 2023 թվականի ապրիլի 11-ին՝ Տեղ գյուղի սահմանագծում հատուկ առաջադրանք կատարելիս։
Շնորհավոր երկնային ծնունդդ, հերոս ՄԳՐՈ։
Հավերժ փառք և խոնարհում։
13.11.25 ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ պաշտոնները զբաղեցնելու համար՝
1)Աշխատակազմի քարտուղար (ծածկագիր՝ 1.2-1),
2)Աշխատակազմի առաջատար մասնագետ(ծածկագիր՝ 3.1-1),
3)Աշխատակազմի առաջատար մասնագետ(ծածկագիր՝ 3.1-3),
4)Աշխատակազմի առաջին կարգի մասնագետ(ծածկագիր՝ 3.2-2),
5)Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ(ծածկագիր՝ 3.3-2),
6)Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ(ծածկագիր՝ 3.3-3):

Մրցույթը կկայանա 2025թ դեկտեմբերի 15-ին ժամը 11.00-ին` Տեղի համայնքապետարանում:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025թ. դեկտեմբերի 01-ը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://tegh.am/Pages/Misc/Announces/view.aspx?recID=89 ։

13.11.25 ԱՇՆԱՆԱՅԻՆ ԽՆԱԾԱԽԸ` ԽԱՂԱՂ և ՏՈՆԱԿԱՆ...

Խնածախ բնակավայրը տոնեց Ոսկե աշունը 🍁

11.11.25 ԹԹՈՒ ՋՐԻ 157 ԵՐԱՆԳՆԵՐԸ

🍁 Վաղատուրը ջերմ և արևոտ տրամադրությամբ նշեց «Թթու ջրի 157 երանգները» խորագրով միջոցառումը: Տեսանյութ

10.11.25 ՎԱՂԱՏՈՒՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
🌾 Վաղատուրը պատրաստվում է նոյեմբերի 11-ին` ժամը 15։00-ին, «Թթու ջրի 157 երանգները» միջոցառմամբ ընդունել իր հյուրերին։
Ձեզ սպասվում է
🌾 Բերք ու բարիքի տաղավարներ
🎶 Երգեր և պարեր
🎁 Մրցույթներ
🤭 Մի շարք անակնկալներ։
❤️ Վաղատուրն իր հրաշք բնությամբ կհյուրընկալի բոլորին դպրոցի բակում։
Սիրով սպասում ենք բոլորին չքնաղ ու գունագեղ Վաղատուրում։ Տեսանյութ
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ
թիվ 9
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
hamaynqtegh@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner