Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Արշալույս Ավետիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
14/02/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
07/03/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանում 2024 թվականի մարտի 13 -ին ժամը 11:00-ին տեղի կունենա Տեղ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք՝ 6 լոտով: Աճուրդ-վաճառքով տրամադրվում է. Լոտ 1․ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի Ս․Բարխուդարյան փողոցի թիվ 1/3/2/2 հասցեում գտնվող 0.01 հա «Բնակավայրերի» նպատակային նշանակության, «Հասարակական կառուցապատման» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0019-0037, վկայական N18102023-09-0035) ծաղկի սրահ կառուցելու նպատակով՝ 25740(քսանհինգ հազար յոթ հարյուր քառասուն) ՀՀ դրամ մեկնարկային արժեքով: Լոտ 2․ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն գյուղի Արցախյան խճուղի թիվ 17 հասցեում գտնվող 0.06 հա «Բնակավայրերի» նպատակային նշանակության «Բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-111-0106-0054, վկայական N18102023-09-0032) բնակելի տուն կառուցելու նպատակով՝ 100980 (մեկ հարյուր հազար ինը հարյուր ութսուն) ՀՀ դրամ մեկնարկային արժեքով: Լոտ 3․ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի 12-րդ փողոցի թիվ 25/1 հասցեում գտնվող 0.12344 հա «Բնակավայրերի» նպատակային նշանակության «Բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0065-0006, վկայական N22122023-09-0009) բնակելի տուն կառուցելու նպատակով՝ 317734,56(երեք հարյուր տասնյոթ հազար յոթ հարյուր երեսունչորս ամբողջ հիսունվեց հարյուրերորդական) ՀՀ դրամ մեկնարկային արժեքով: Լոտ 4․ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի 12-րդ փողոցի թիվ 5 հասցեում գտնվող 0.07963հա «Բնակավայրերի» նպատակային նշանակության «Բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0065-0016, վկայական N22122023-09-0003) բնակելի տուն կառուցելու նպատակով՝ 204967,62(երկու հարյուր չորս հազար ինը հարյուր վաթսունյոթ ամբողջ վաթսուներկու հարյուրերորդական) ՀՀ դրամ մեկնարկային արժեքով: Լոտ 5․ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի Արցախի խճուղի թիվ 12/5 հասցեում գտնվող 0.02 հա «Բնակավայրերի» նպատակային նշանակության «Հասարակական կառուցապատման» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0060-0023, վկայական N18102023-09-0056) դեղատուն կառուցելու նպատակով՝ 51480( հիսունմեկ հազար չորս հարյուր ութսուն)ՀՀ դրամ մեկնարկային արժեքով: Լոտ 6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի Արցախի խճուղի թիվ 12/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.01823 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության «Գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0058-0022, վկայական N11082016-09-0022) հողամասն աճուրդային կարգով օտարելուն` չորանոց կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 28154.412 (քսանութ հազար մեկ հարյուր հիսունչորս ամբողջ չորս հարյուր տասներկու հազարերորդական ) ՀՀ դրամ։ Աճուրդի մասնակցության վճարը 3000 ՀՀ դրամ, որը անհրաժեշտ է վճարել Տեղ համայնքի՝ 900285121100 հաշվեհամարին: Նախավճարի չափը մեկնարկային արժեքի 50 տոկոսը, նվազագույն քայլի չափը մեկնարկային գնի 5 տոկոսը: Հողամասերիի նկատմամբ սահմանափակումներ՝ ներառյալ սերվիտուտներ չկան: Հայտերի ընդունման վերջին ժամկետը 2024 թվականի մարտի 7-ը՝ ժամը 11:00-ն է: Լոտերի ուսումնասիրման օրեր է նշանակվում 2024 թվականի մարտի 1–ից մինչև մարտի 7–ը ներառյալ։ Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տեղի համայնքապետարան: Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գ. Տեղ, 35 փողոց, թիվ 2: Հեռ. +37428496220, +37493383589, +37498551097, Էլ. փոստ` tegh101@mail.ru

Բոլորը
Ավագանու նիստ
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ
թիվ 9
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner