Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015թ. մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Կարեն Պողոսյանի 2025 թվականի հունիսի 26-ի դիմումը, որոշում եմ՝
1.Կարեն Մելիքսեթի Պողոսյանին ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի գյուղ Տեղ 35-րդ փողոց թիվ 3/4 հասվեում գտնվող պատը քանդելու համար տրամադրել քանդման թույլտվություն՝ բնակելի տուն կառուցելու նպատակով:
2.Շինարարական աշխատանքներն իրականացնել 2 ամսվա ընթացքում։
3․Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Տեղ համայնքի ղեկավարին ներկայացնել N2-5 ձևի տեղեկանք:
4. Աշխատակազմի քարտուղարի պարտականություններ կատարողին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: