Այսօր: Երեքշաբթի, 18 Հունիսի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 39-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հուլիսի 2023 թվականի N 39-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 3-րդ մասով ու 67-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Տեղ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն աճուրդ-վաճառքի ձևով օտարելու Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.

1) ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գյուղ Տեղ Արցախի խճուղի թիվ 12/5 հասցեում գտնվող /նպատակային նշանակությունը՝ <<բնակավայրերի>>, գործառնական նշանակությունը՝ <<այլ հողեր>>/, 200,0 ք.մ. հողամասը (վկայական 03082017-09-0024, ծածկագիր՝ 09-101-0060-0023)՝ 102960(մեկ հարյուր երկու հազար իննը հարյուր վաթսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ անասնաբուժարան կառուցելու նպատակով,

2) ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գյուղ Տեղ Ս․ Բարխուդարյան փողոց թիվ 1/3/2/2 հասցեում գտնվող /նպատակային նշանակությունը՝ <<բնակավայրերի>>, գործառնական նշանակությունը՝ <<այլ հողեր>>/, 100,0 ք.մ. հողամասը (վկայական 03082017-09-0020, ծածկագիր՝ 09-101-0019-0037)՝ 51480(հիսուն մեկ հազար չորս հարյուր ութսուն ) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝  ծաղկի սրահ  կառուցելու նպատակով:

3) ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գյուղ Տեղ Արցախի խճուղի թիվ 12/3 հասցեում գտնվող /նպատակային նշանակությունը՝ <<արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական>>, գործառնական նշանակությունը՝ <<գյուղատնտեսական արտադրական օբյեկտների>>/, 182,3ք․մ հողամասը (վկայական 11082016-09-0022, ծածակագիրը՝ 09-101-0058-0022)՝ 93848(իննսուն երեք հազար ութ հարյուր քառասուն ութ) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ անասնագոմ կառուցելու նպատակով։

2. ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի` պարտականությունները կատարողին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


Կողմ -8

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱԶԻԿ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐՄԱՆ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՍԵՎԱԴԱ

ՂՈՒԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԱՆՆԱ

ՍԻՄՈՆՅԱՆ ԼՈՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
(16.67 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner