Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 11-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ

ՆԱԽԱԳԻԾ
Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով,

1. Տալ համայձայնություն ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերին Սոցիալական ներդրումների և Տարածքային զարգացման ծրագրին մասնակցելու համար:

2. Ստեղծել նախաձեռնող խումբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի Սոցիալական ներդրումների և Տարածքային զարգացման ծրագրին մասնակցության հայտեր ներկայացնելու համար և հաստատել նախաձեռնող խմբի կազմը` ըստ հավելվածի:

3. Հանձնարարել նախաձեռնող խմբին՝

3.1. Նախապատրաստել ծրագրի նախնական առաջարկ,

3.2. Հայտերի նախնական ընտրությունը կատարել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից առաջարկված չափանիշներին համաձայն,

3.3. Ծրագրի ընտրության և նախապատրաստման ընթացքում մասնակից համայնքների բնակչությանը տրամադրել մանրամասն տեղեկատվություն ծրգարի և նրա նախապատրաստման ընթացքի մասին,

3.4. Ձեռնարկել միջոցներ` ծրագրի նախապատրաստմանը բնակչութանը ներգրավելու համար,

3.5. Այնպես անել, որ բաղադրիչ ենթածրագրերը՝ ա) ուղղված լինեն մասնակից համայնքների ընդհանուր սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը. բ) իրար լրացնեն և ուժեղացնեն:

4. Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի սոցիլական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրի առաջարկները Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացնելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Նախագիծ կազմող ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ
Կից փաստաթղթեր՝
(40.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner